Անհետ կորած զինծառայողների ծնողներին ՊՆ-ի մոտ...

Կառավարությունում քննարկում կլինի, ժամը 16։30 պաշտոնական ներկայացուցիչը ձեզ այստեղ կասի, թե որտեղ, ոնց և ինչ ձևաչափով են քննարկվելու բոլոր հարցերը, պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ։