Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան-ի փեսաներից անհաջողը՝ Միքայել Մինասյան, ծանր դրության մեջ է։ Մարդը 2008 թվականից ամեն բան արել է, որպեսզի չեզոքացնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան-ի գործոնը քաղաքական դաշտում, բայց չի կարողացել։
Բավական չէ,որ տապալվել է իր այս գործում, հետն էլ ինքն է ոչնչացել որպես քաղաքական գործոն։ «Խոհանոցային հաղորդաշարի» այս հերոսը քաղաքական դաշտում տեղ չի ունենալու ոչ միայն այն ժամանակ, երբ Քոչարյանը չմասնակցի քաղաքական գործընթացներին, այլև անգամ այն դեպքում, երբ դաշտում մնան միայն ինքը և Արման Թաթոյան։ Այս դասավորության պայմաններում վստահ ենք՝ քաղաքական զրո Թաթոյանի շանսերն ավելի մեծ կլինեն։
Ինչևէ, անհաջող փեսա Միքայել Մինասյանը, սա հասկանալով, այժմ առաջնորդվում է նեղացածի՝ «օբիժնիկի» տրամաբանությամբ՝ հնարավորինս շատ վնասել երկրորդ նախագահ Քոչարյանին, ում թիմի վրա նա ազդեցություն չունի։ Ահա այս նպատակի համար նա տարբեր աճպարարություններ է անում՝ իբր Քոչարյանի գլխավորած դաշինքը անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի։
Իրենք էլ գիտեն, որ լկտի ձևով ստում են, բայց իրենց համար դա խնդիր չէ․ ամբողջ կյանքը ստով է ողողված։ Նրանց հույսը այս գործում միամիտ քաղաքացիներն են, սակայն այստեղ էլ, կարծես, լուրջ շանսեր չկան․ միամիտ քաղաքացիներ Հայաստանում քիչ են մնացել, և նրանք հիմնականում մոլորված հավատում են Նիկոլ Փաշինյան-ի ստերին։



