Անգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրո...

Աշխարհիկ իշխանությունները պայքարել են եկեղեցիների դեմ հիմնականում՝ վաղ միջնադարում, իսկ պայքարի առանցքային խթանը եղել է տնտեսական լծակներից զրկելը, ոչ թե արտաքին ուժերին հագուրդ տալու նկրտումները: Արդյունքում ձևավորվել են մի շարք ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ՝ աշխարհիկ հատվածի զգալի ներգրավվածությամբ, մասնավորապես՝ Անգլիայում գերագույն հովվապետը բրիտանական միապետն է։ Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նոր դարաշրջանի սակավաթիվ բախումները պետության և եկեղեցու միջև եղել են բռնատիրության կանոններով՝ իրենց օրենքից դուրս դնելու ճանապարհով, քանզի անգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրում էին Եկեղեցին պետությունից անջատ լինելու հիմնադրույթը: Բողոքականության պարագայում Եկեղեցու նկատմամբ աշխարհիկ անձանց իշխանությունը, մյուս կողմից՝ եկեղեցականների անմիջական մասնակցությունը պետության քաղաքականությանը իմպերատիվ ամրագրված է այդ երկրների օրենսդրությամբ և եկեղեցական կանոնակարգերով, օրինակ՝ Անգլիական եկեղեցու 26 գլխավոր եպիսկոպոսները ի պաշտոնե համարվում են Միացյալ Թագավորության խորհրդարանի վերին պալատի՝ Լորդերի պալատի անդամներ:

Կրկնում եմ՝ այս կանոնները վերաբերում են բողոքականությանը, ուստի որևէ աղերս չունեն մյուս քրիստոնեական եկեղեցիների ինքնավարության հետ, առավել ևս միակողմանի դրսևորումներվ ….»։