Ոչ, այդպիսի հարց չկա օրակարգում, նման հարց չի քննարկվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ նախօրեին դարձյալ ՔՊ-ում քննարկվել է Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:
Բայց մենք ազատ ենք, բոլոր հարցերն էլ կարող ենք քննարկել»,- հավելեց նախարարը:
Ճշտող հարցին՝ նրա նկատմամբ կա՞ վարույթ, Պապոյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել, կուսակցության վերահսկող հանձնաժողովն է նման հարցերով զբաղվում եւ եզրակացություն տալիս վարչությանը, եւ վարչությունը որոշում է կայացնում»:
Պապոյանի խոսքով, ՔՊ-ն ինքն իր ներսում իրեն քննադատում է, եւ այդ քննադատությունը երբեմն կարող է ունենալ հետեւանքներ, կարող է եւ չունենալ. «Օրինակ, եթե մենք քննադատում ենք եւ դիմացինն ընդունում է իր սխալը, կամ պայմանավորվենք, որ այս անգամ կարելի է քննադատությամբ ավարտել, ինձ թվում է՝ դա տրամաբանական է»: