Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով...

Ազգային ժողովում Պաշտպնության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը այս պահին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում է ընդգրկվել: Այն կքննարկվի առաջիկայում:

Նշենք, որ այս հանձնաժողովը պետք է որոշում կայացնի նման հանձնաժողով ստեղծել-չստեղծելու հետ կապված:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր վարքի համար ներողություն խնդրել: Փոխարենը լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Նշենք, որ այս հարցով զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը: