Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության հա...

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ասաց.

«Անկեղծ ասած՝ մեր հասարակությանը այսպես բզկտված դեռ չէի տեսել։ Իրար նկատմամբ թույնով լցված, մատնություններ անել, արժեքավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցել...Արցախի պաշտպանության նախարարին են հանում, իրենց կարծիքով ինչ-որ մի նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր։ Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար մեծ արժեքներ ստեղծած մարդկանց»։