Ամուլսարի գործով հայկական կողմը կներկայացնեն...

«Հրապարակ» թերթը գրում է․ Տեղեկացանք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Ամուլսարի գործը»:

Դեռեւս 2023 թվականին Amulsar Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։

Հայցվորներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են եւ համատեղ հայց ներկայացրել` մի իրավաբանական ընկերության միջոցով:

Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործող Ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։

Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում