Ամսագրի շապիկից հայտնի աֆղանուհի Շարբաթ Գուլա...

Աֆղանուհի Շարբաթ Գուլան, ով աշխարհին հայտնի դարձավ 1984 թվականին ամերիկացի ֆոտոլրագրող Սթիվ Մաքքարիի «Աֆղան աղջիկը» լուսանկարի շնորհիվ, քաղաքական ապաստան է ստացել Իտալիայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով իտալական կառավարության կայքին։

Նա խնդրել է լքել երկիրը թալիբանների իշխանության գալուց հետո: Իտալական իշխանությունների և աֆղանական ոչ առևտրային կազմակերպությունների միջնորդություններից հետո կազմակերպվել է Գուլայի տեղափոխությունը Հռոմ։

Հիշեցնենք, ոչ հայտնի կադրն արվել է պատերազմի լուսանկարիչ Սթիվ Մաքքարիի կողմից Պակիստանի փախստականների ճամբարում, երբ աղջիկը մոտ 12 տարեկան էր։

Մեկ տարի անց Շարբաթն ամուսնացել է։ 

Այժմ Գուլյան մոտ 50 տարեկան է, ունի երեխաներ։