Ամփոփենք Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի...

Եվ այսպես, ամփոփենք Հայաստանի վարչապետ, պարտության սիմվոլ եւ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի վճռականացման առաջին օրը։ Նախ, առավոտյան հրապարակվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունը, որով Հայաստանի ռազմական ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը։ Հայտարարությունը պայթեցնում է հասարակական քաղաքական դաշտը։ Կարճ ժամանակ անց հրապարակվում է Փաշինյանի կոնտր-հայտարարությունն այն մասին, որ ԳՇ հայտարարությունն ինքը որակում է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Սա նշանակում էր առնվազն, որ հաշված ժամերի ընթացքում ԳՇ-ն զորք էր մտցնելու Երեւան եւ ռազմական հեղաշրջման ժանրի կանոնների համաձայն ձերբակալվելու էր գործող իշխանությունը։ Սակայն, զարմանալիորեն զորքեր չեն մտցվում Երեւան։

Փաշինյանը այս հանգամանքից օգտվում է եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է անում աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում, հասկանալի է, իր իշխանությունը պաշպանելու համար։ Իր հերթին ընդդիմությունը հանրահավաքի կոչ է անում Ազատության հրապարակում ժամը 15։00-ին։ 16:00-ին Հանրապետության Հրապարակում սկսվում է Փաշինյանի աջակիցների հավաքը, որին մասնակցում են կարելի է ասել բոլորը՝ բացի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից, ով ասում են, որ այժմ ունի գերլարված հարաբերություններ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սկսվում են մանիպուլյացիաները։

Նախ իշխող թիմում փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ այս անգամ էլ «պլստացին», որովհետեւ զորք չմտցվեց քաղաք եւ ապա նաեւ, որ առաջիկա ժամերին Օնիկ Գասպարյանը հրաժարական կտա։ Սակայն Գասպարյանը հրաժարական չի տալիս։ Ընդդիմությունը օրվա վերջում անցնում է անժամկետ պայքարի, փակում Բաղրամյան պողոտան։

Փաշինյանը փորձում է իր կողմնակիցների հավաքի ժամանակ սլաքներն ուղղել նախագահ Արմեն Սարգսյանի կողմը, սակայն նախագահականը ինքնապաշտպանողական հայտարարություն է տարածում Հետո լուրեր են տարածվում, որ ԱԱԾ պետն ու Արցախի նախագահը Գենշտաբում են, որ Օնիկ Գասպարյանին ստիպեն շրաժարական տալ: Օրվա վերջում Օնիկ Գասպարյանից հրաժարական չստացած բանագնացները գնում են կառավարական ամառանոց՝ հաշվետվություն տալու, իսկ հրաժարականը պահանջող ուժերը մնում են ԱԺ-ի դիմաց գիշերելու: