Ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադ...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքների երկրորդ մասը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների նշված խմբաքանակներից։

Բոլոր նմուշները թարմություն ցուցանիշով համապատասխանել են ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին։

Արձանագրվել են «թարմ սեղանի ձու» ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ: Այսպես. կարգի (մակնշման) խախտումներ են ունեցել «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 27․03, 28․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքատեսակաները։

Կարգի անհամապատասխանություններով խմբաքանակների համար տրվել են կարգադրագրեր՝ արտադրանքի իրացումը կասեցնելու և մակնշումը օրենսդրության պահանջին համապատասխանեցնելու վերաբերյալ։