Ամոթ մեզ, եթե սրանց չվռնդենք իշխանությունից....

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրել է.

«Հայկական ամոթ

Սրանք հազարավոր երեխեքի մահվան պատճառ են դարձել, սրանք հանձնել են Արցախը, սրանք հանձնում են Հայաստանը, սրանք թալանում են մեր երկրի բյուջեն, սրանք այլասերվածության մաստեր-կլաս են ցույց տալիս: Ու այս ամենի ֆոնին Ալեն Սիմոնյանը նկարներ է հրապարակում իր իսպանական հանգստից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ճամարտակություններով է զբաղված: Սա նշանակում է թքել հայ ժողովրդի վրա: Աշխարհն էլ է այս ամենից հետո թքում մեզ վրա:

Ամոթ մեզ, որ այսպիսի իշխանություն ունենք: Ամոթ մեզ, որ դեռ չենք հեռացրել սրանց: Ամոթ մեզ, եթե սրանց չվռնդենք իշխանությունից»: