ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններ․ աշխատանքային խ...

Ամերիկյան և ուկրաինական կողմերի աշխատանքային խմբերը, որոնք զբաղվում են Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ, կարող են հանգստյան օրերին հանդիպել Մայամիում՝ քննարկելու մանրամասն տեխնիկական հարցերը, որոնք մնացել են Բեռլինում երկու երկրների պատվիրակությունների երկօրյա բանակցություններից հետո, հայտնում է Axios-ը։

Բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան այս շաբաթավերջին՝ «ԱՄՆ-ի որևէ վայրում, հնարավոր է՝ Մայամիում, աշխատանքային խմբերի, զինվորականների մասնակցությամբ և քարտեզների ուսումնասիրությամբ», - պորտալին ասել է ամերիկացի պաշտոնյան։

Axios-ի աղբյուրի խոսքով՝ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև խնդրահարույց կողմերի 90%-ը լուծվել է, սակայն որոշ չլուծված տեխնիկական հարցեր դեռ պետք է քննարկվեն»։

Պարբերականը հիշեցնում է, որ շաբաթներ տևած բանակցությունների ընթացքում երկու հիմնական վիճելի կետերն են աանվտանգության երաշխիքները, որոնք Ուկրաինան կստանար Միացյալ Նահանգներից և նրա եվրոպացի դաշնակիցներից, ինչպես նաև տարածքային հարցը։

Երկուշաբթի օրը Sky News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Վաշինգտոնը ակնկալում է, որ Կիևը «վերջնական որոշում կկայացնի տարածքների վերաբերյալ»։