
Ամերիկյան զինված ուժերը կսկսեն 30 օրվա ընթացքում ծառայությունից ազատել տրանսգենդերներին, եթե նրանք անհատական կարգով իրենց համար բացառություններ չապահովեն։ Այս մասին նշվել է Պենտագոնի գրառման մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տրանսգենդերների զինվորական ծառայությունն արգելող հրամանագրի շուրջ դատավարության շրջանակում։ «Գենդերային դիսֆորիայի ախտանիշներ կամ անամնեզում դրա պատմությունն ունեցող զինծառայողները կազատվեն զինվորական ծառայությունից»,- նշվել է փաստաթղթում։ «Նախարարությունը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական եւ իգական։ Մարդու սեռն անփոփոխ է եւ չի փոխվում ողջ կյանքի ընթացքում։ Բոլոր զինծառայողները ծառայելու են միայն իրենց սեռին համապատասխան»,- ընդգծվել է այնտեղ։ Նշվել է, որ կոնկրետ անձանց համար բացառությունների հարցը կարող է դիտարկվել անհատական հիմունքներով միայն այն դեպքում, եթե առկա է «պետականշահագրգռվածություն՝ ծառայության մեջ պահելու զինվորականին, որն անմիջականորեն աջակցում է մարտական ներուժին»։ Նման բացառության հասնելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ նա երբեք չի ձեռնարկել սեռափոխության փորձ, ինչպես նաեւ ցուցադրել «սեռական պատկանելության կայունություն 36 ամսվա ընթացքում»։