ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակի...

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրությունն Օմանի ծոցում ամերիկյան ականակիրի վրա հարվածի մասին։

«Իրանի պնդումը, թե հարվածել է Օմանի ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրին, կեղծ է։ ԱՄՆ ուժերը ծովում շարունակում են թռչել, նավարկել և գործել անվտանգ և անխոչընդոտ», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ հարվածել են ամերիկյան ականակիրի վրա գտնվող գործողությունների կառավարման կենտրոնին, որը պատասխանատու է Օմանի ծոցում Թեհրանի հետ կապված առևտրային նավերի դեմ վերջերս կատարված հարձակումների համար։