ԱՄՆ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության երկարա...

ԱՄՆ-ը հանդես է գալիս ԼՂ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի երկարաժամկետ կարգավորման օգտին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինկենը։

«Ես միանգամայն ակտիվորեն և ամենաանմիջական ձևով փոխգործակցել եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ եմ ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այդ երկրների ԱԳ նախարարների հետ՝ փորձելով օգնել առաջ մղել ԼՂ երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,-ասել է Բլինկենը՝ ելույթ ունելաով ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, փոխանցում է TASS-ը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մշակում է և առաջ մղում վստահության ամրապնդման տարբեր միջոցառումներ։ «Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն լարում են իրավիճակը»,-ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։