ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ամերիկան 5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանն օգնելու համար, հաղորդում է ТАСС-ը:
Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի հետ, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Նա նշել է, որ անհրաժեշտ է «մշակել հակամարտության կայուն քաղաքական լուծում» Լեռնային Ղարաբաղի շուրջ: