ԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել՝ թանկարժեք մե...

Մայամիի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է երեք տղամարդու՝ շքեղ մեքենաների առևանգումների և վերավաճառքի կազմակերպված սխեմայի առնչությամբ: Դրա մասին հայտնում է WSVN-ը։

Ոստիկանության տվյալներով՝ հանցախմբի գործունեությունը մոտ 300 հազար դոլարի վնաս է պատճառել։

41-ամյա Յուրի Կորոտովսկին, 53-ամյա Արման Գևորգյանը և 43-ամյա Հրանտ Նազարյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով գողության, գողացված գույքի ապօրինի շրջանառության և կազմակերպված խարդախություն կատարելու մեղադրանքով։