ԱՄՆ Սենատը իններորդ անգամ մերժել է կառավարութ...

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ Սենատն իններորդ անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած օրինագիծը, որը նպատակ ուներ ֆինանսավորել դաշնային կառավարությանը, որի աշխատանքը ներկայում մասամբ դադրեցված է։ Նիստը հեռարձակվել է C-SPAN հեռուստալիքով։

Ընթացակարգային քվեարկության ընթացքում Ներկայացուցիչների պալատի ավելի վաղ հաստատած հանրապետականների ներկայացրած օրինագիծը  կողմ է քվերակել 51 սենատոր, դեմ՝ 44-ը։ Օրինագծի հաստատման համար անհրաժեշտ է սենատորների 60 ձայն։ Սենատը մերժել է նաև դեմոկրատների ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է կառավարությանը ֆինանսավորել առնվազն յոթ անգամ։

Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է շարունակել վճարել ԱՄՆ զինվորական և իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը, և միաժամանակ նախատեսում է հետագա կրճատումներ կառավարության ապարատում։

Ըստ Punchbowl News -ի աղբյուրների՝ «Սպիտակ տունը պատրաստվում է երկարաձգված աշխատանքի դարդեցմանը և գտել է մի քանի նոր ֆինանսավորման աղբյուրներ կարևորագույն ծրագրերի համար»։ Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ վարչակազմը կարող է զգալի կրճատումներ և ժամանակավորապես ազատումներ կատարել ԱՄՆ գործակալություններում և կրճատել մի շարք կառավարական ծրագրեր՝ կառավարության աշխատանքի դադարեցմանը պատճառով։

ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվեց հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Կոնգրեսում իշխող Հանրապետական ​​և ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները չկարողացան համաձայնության գալ մի շարք ծախսերի, դրանց թվում՝ առողջապահության վերաբերյալ։ Նրանք դեռևս չեն կարողանում համաձայնության գալ։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են աշխատանքի դադարեցմանը հրահրելու և քաղաքական նպատակներով այն երկարաձգելու մեջ։