ԱՄՆ փոխնախագահը նախազգուշացրել է՝ ռուսների ան...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս շաբաթ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է Վլադիմիր Պուտինի և «տեղում առկա իրականության» նկատմամբ աճող անհամբերությամբ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում է Politico-ն։

«Մենք բացառապես բարեխիղճ բանակցություններ ենք վարել թե՛ ռուսների, թե՛ ուկրաինացիների հետ և ես կարծում եմ, որ նախագահը գնալով ավելի անհամբեր է դառնում ռուսների նկատմամբ։ Եթե ռուսները հրաժարվեն բարեխիղճ բանակցություններ վարել, կարծում եմ, դա շատ, շատ վատ կլինի իրենց երկրի համար։ Նախագահը դա հստակ ասել է։ Սա դիրքորոշման փոփոխություն չէ, այլ իրերի իրական վիճակի ճանաչում։ Խոսքը Պուտինին ազդանշան ուղարկելու մասին է, որը, ի վերջո, կօգնի նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Վենսը։