ԱՄՆ պետդեպարտամենտը շտապ Կիեւին 138 մլն դոլար է հատկացրել Hawk զենիթահրթիռային համալիրների պահեստամասերի մատակարարման եւ դրանց նորոգման համար։
Դա կօգնի Ուկրաինային ՀՕՊ համակարգը պահել աշխատանքային վիճակում՝ պաշտպանելու համար բնակչությանը եւ կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքը։
«Ուկրաինան պետք է շտապ ավելացնի պաշտպանության իր հնարավորությունները ռուսական հրթիռային հարվածներից»,- նշվել է պետդեպարտամենտի հաղորդման մեջ։
Անցած կիրակի նախագահ Զելենսկին Ուկրաինայի գործընկերներին կոչ է արել ավելացնել օգնությունը հակաօդային պաշտպանության միջոցներով, մասնավորապես՝ Patriot համակարգերով։
«Ակնհայտ է, որ Ուկրաինայում մեր ունեցած ՀՕՊ միջոցները չեն բավականացնում։ Աշխարհում կան ՀՕՊ համակարգեր, որոնք կարող են օգնել, հարկավոր է միայն քաղաքական կամք, որպեսզի այդ համակարգերը հանձնվեն Ուկրաինային,- ասել է Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։- Հիմա Patriot-ների տեղը հենց Ուկրաինան է, որպեսզի հետագայում ստիպված չլինեն դրանք կիրառել առնվազն ՆԱՏՕ ողջ արեւելյան թեւում»։