Իրանի դեմ Դոնալդ Թրամփի վարչակազմի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կպատասխանի օրենսդիրների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Լսումները տեղի կունենան Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցերով կոմիտեում և նվիրված կլինեն 2027 թվականի ռազմական բյուջեի նախագծի քննարկմանը։ Նախագծով նախատեսվում է պաշտպանական ծախսերը հասցնել ռեկորդային՝ 1,5 տրիլիոն դոլարի։
Մինչ այս Հեգսեթը խուսափում էր պատերազմի վերաբերյալ օրենսդիրների հրապարակային հարցերից, թեև Պենտագոնում անցկացնում էր հեռուստատեսային ճեպազրույցներ։



