ԱՄՆ-ն պատրաստվում է արտաքսել ավելի քան 600 հա...

ԱՄՆ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) նախատեսում է մինչև 2025 թվականի վերջը արտաքսել ավելի քան 600 հազար անօրինական ներգաղթյալների՝ Թրամփի վարչակազմի որոշման համաձայն։ Այս մասին հայտնել է ICE-ի ղեկավար Թոմ Հոմանը՝ հոկտեմբերի 22-ին կայացած Axios «Պաշտպանության ապագան» գագաթնաժողովում։

Հոմանը նշել է, որ նրանք, ովքեր անօրինական կերպով են գտնվում ԱՄՆ-ում՝ անուշադրության չեն մատնվի. «Եթե մենք ձեզ գտնենք, մենք ձեզ կձերբակալենք»։

Նրա խոսքով, ICE-ի կողմից ձերբակալվածների մոտավորապես 70%-ը դասակարգվում է որպես հանցագործ, մինչդեռ մնացած 30-35%-ը կազմում են այն անձինք, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը, նույնիսկ եթե չունեն քրեական անցյալ։