ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհ...

Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին հաղորդագրություններով և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով, այս մասին ՏԱՍՍ-ին hայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

 «Այսօր մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին տագնապալի հաղորդագրություններ: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները ըստ էության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որպեսզի գտնվեն չլուծված հարցերի լուծումները՝ այս կամ այն կերպ կապված ղարաբաղյան հակամարտության հետ», - ասել է նա։