ԱՄՆ-ն Կիևին տվյալներ կտրամադրի Ռուսաստանում գ...

ԱՄՆ-ն Կիևին տվյալներ կտրամադրի Ռուսաստանում գտնվող թիրախների մասին և ՆԱՏՕ-ին խնդրում է նմանօրինակ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Ամերիկյան պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հեռահար հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ըստ թերթի զրուցակիցների՝ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կիևին «հզոր զենք ուղարկելու հնարավորությունը, որը կարող է ավելի շատ թիրախներ խոցել»։

Հրատարակությունը նշում է, որ Թրամփը վերջերս ստորագրել է հրամանագիր, որը հետախուզական ծառայություններին և Պենտագոնին թույլ է տալիս հարվածներ հասցնելու հարցում օգնել Ուկրաինային։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել են The Wall Street Journal-ի աղբյուրները, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին խնդրում է նմանատիպ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։