ԱՄՆ-ն «խորապես մտահոգված է» Հայաստանի և Ադրբե...

Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, մարդասիրական և անվտանգային բնույթի հարցերով։ Այս մասին Turan-ի վաշինգտոնյան թղթակցին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրների ղեկավարությանը հասնել արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն», — նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: