Ամերիկացի պաշտոնյաները եվրոպացի որոշ գործընկերների զգուշացրել են, որ նախկինում համաձայնեցված զենքի մատակարարումներն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ 5 աղբյուրի։
Որպես հետաձգումների պատճառ նշվում է Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառազինության պաշարների սպառումը։
Հետաձգումը կազդի, մասնավորապես, Բալթյան և Սկանդինավյան երկրների վրա։
Եվրոպական երկրներն այս զենքերի մի մասը պատվիրել են «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի շրջանակներում։
Գործակալության աղբյուրները չեն մանրամասնել, թե արդյոք հետաձգումները կազդեն այն զենքի մատակարարումների վրա, որը եվրոպ



