Մի քանի ամերիկացի պաշտոնյա The New York Times-ին ասել են, որ Սպիտակ տունը ցանկանում է, որ Իսրայելը ավելի շատ ժամանակ տրամադրի Գազայում ահաբեկիչների կողմից պահվող պատանդների շուրջ բանակցություններ վարելու և օգնություն մուտք գործելու համար՝ նախքան ցամաքային գործողության մեկնարկը:
Պաշտոնյաները թերթին հայտնել են, որ ուղերձը Իսրայելին փոխանցվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթինի միջոցով, ով գրեթե ամեն օր կապի մեջ է Իսրայելի ՊՆ Յոավ Գալանտի հետ։