
ԱՄՆ-ն հոկտեմբերի 1-ից 100 տոկոսի չափով մաքսատուրք կսահմանի դեղագործական արտադրանքի ներմուծման համար:
Այս մասին Truth Social-ում կատարած գրառման միջոցով հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը հոկտեմբերի 1-ից 100 տոկոսի չափով մաքսատուրք կսահմանի ցանկացած ապրանքանշված կամ արտոնագրված դեղագործական արտադրանքի համար:
Թրամփը հավելել է, որ բացառություններ կարվեն այն ընկերությունների համար, որոնք արդեն սկսել են իրենց գործարանների կառուցումն ԱՄՆ-ի տարածքում:
Մայիսի 12-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է ԱՄՆ-ում դեղերի գների իջեցում 59-90%-ով: Մամուլի ասուլիսում նա հայտարարել էր, որ մաքսատուրքեր կսահմանի դեղագործական արտադրանքի ներմուծման համար, եթե ԱՄՆ-ում գները չհամապատասխանեն այլ պետությունների գներին: