
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում, հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «վճռականորեն հաղթել է» երկու համաշխարհային պատերազմներում, ինչպես նաև հետագա բոլոր հակամարտություններում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ինչպես գիտեք, մենք վճռականորեն հաղթել ենք Առաջին համաշխարհային պատերազմում։ Մենք վճռականորեն հաղթել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում... Եվ այդ ընթացքում և դրանից առաջ մենք հաղթել ենք ամեն ինչում։ Եվ հետո ինչ-որ մեկի մոտ հանճարեղ միտք ծագեց «պատերազմ» բառը փոխարինել «պաշտպանությամբ», և դրանով իսկ մտածողությունը փոխվեց. մենք սկսեցինք չափազանց քաղաքականապես կոռեկտ պայքարել», - ասել է Թրամփը։