ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա Մերձավո...

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ամերիկյան ռազմական բազաների համար, և ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա տարածաշրջանում։ Այս մասին Խամենեին նշել է մայիսի 26-ին իր Telegram ալիքում գրառման մեջ։

«Ժամանակի սլաքները հետ չեն շրջվում, և տարածաշրջանի ազգերն ու տարածքներն այլևս որպես վահան չեն ծառայի ամերիկյան բազաների համար։ Ամերիկան ​​այլևս անվտանգ ապաստան չի ունենա չարիքի կամ տարածաշրջանում ռազմական բազաներ հիմնելու համար», - ասել է նա։

Իրանի գերագույն առաջնորդը պաշտոնը ստանձնել է մարտին՝ այն բանից հետո, երբ նրա հայրը՝ այաթոլլա Ալի Խամենեին, սպանվեց ամերիկա-իսրայելական ավիահարվածների ժամանակ։

Մոջթաբա Խամենեին մինչ օրս հանրության առջև չի հայտնվել։