ԱՄՆ-ն առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կուղարկի...

ԱՄՆ-ն առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կուղարկի ևս մի քանի հազար նավաստու և ծովային հետևակայինի: Այս մասին հաղորդում է NBC New-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Հրապարակման համաձայն՝ սպասվում է, որ առնվազն 2200 ծովային հետևակայինից բաղկացած 11-րդ ռազմարշավային ստորաբաժանումը (MEU) Սան Դիեգոյից Մերձավոր Արևելք կտեղափոխվի առաջիկա օրերին։ Հեռուստաալիքի աղբյուրները հայտարարում են, որ սա պլանավորվածից ավելի շուտ է։

Աղբյուրները նշում են, որ հետևակայինները կտեղակայվեն ԱՄՆ ռազմածովային ուժերի Boxer դեսանտային ամֆիբիա-նավի վրա։ Բացի այդ, գործողությանը կներգրավվի ևս երկու լրացուցիչ նավ, որոնց վրա նույնպես կտեղակայվեն զինվորականներ։