ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշի...

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում հուլիսի 15–ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայեն: 

Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին` լրագրողներին ասել է  Օ՛Բրայենը։

Նրա խոսքով՝ այն նաև թույլ կտա ապրանքների տեղափոխումը համաշխարհային շուկաներ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։