ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպան...

ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձեւ է ընդունել: Բանաձեւով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Հաղորդում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

Բանաձեւում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարեւորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձեւի ընդունումը:

Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն հանգամանքը, որ բանաձեւում շեշտադրվել է կրթության միջոցով շրջանի բնակչության իրազեկվածության բարձրացումը: