Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արված հայտնի գրառմանը, որը այլ կերպ մեկնաբանել, քան քաղաքացիական բախումների կոչ, հետեւեց հասարակության սուր քննադատությունը։ Բացի հայաստանյան շրջանակներից, այդ գրառմանը կարելի է ասել, անդրադարձավ նաեւ Միացյալ Նահանգները։ Հայաստանում իր դեսպան Լին Թրեյսիի միջոցով ամենայն հավանականությամբ որոշակի նախազգուշացումներ փոխանցվեցին։ Պատահական չէ, թերեւս դեսպանի եւ իշխանության կարկառուն ներկայացուցիչներից Լիլիթ Մակունցի հանդիպումից հետո հրապարակված գրառումը, ըստ որի, դեսպանը հայտարարել էր, որ «Քաղաքական բռնությունը և ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում»։ Դատելով այս մի քանի բառանոց գրառումից, կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները բավական կոշտ նախազգուշացում է արել Փաշինյանին։ Եվ պատահական չէ, որ այսօր ողջ օրվա ընթացքում Փաշինյանը զբաղվեց մի բանով՝ արդարացավ եւ «ներսի» լսարանի առաջ, եւ «դրսի» լսարանի առաջ։ Կարելի է ասել, որ այս նախազգուշացումը, իսկ դեսպան Թրեյսիի հայտարարությունից այլ բան եզրակացնել հնարավոր չէ, սառը ցնցուղի ազդեցություն է ունեցել թե Փաշինյանի եւ թե իշխող թիմի մյուս ներկայացուցիչների վրա, որոնք, ըստ մամուլի հրապարակումները փորձում են արդեն գործնականում նախապատրաստվել Փաշինյանի աղմկահարույց տխրահռչակ գրառման գործնական իրականացմանը, թեեւ չունենք երաշխիք, թե դեսպանի նախազգուշացման «դոզան» դեռ ինչքան կարող է զգաստացած վիճակում պահել նրանց։



