ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես ուժի մ...

ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջը և արգելափակել դաշնային դատարանի որոշումը, որը պահանջում էր վերսկսել արտաքին օգնության տրամադրումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Այսպիսով, Գերագույն դատարանը ժամանակավորապես կասեցրել է Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանի որոշումը, որով Թրամփի վարչակազմին ժամանակ էր տրվել մինչև փետրվարի 26-ի ժամը 23:59 արտաքին օգնության տրամադրումը վերսկսելու համար, մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) միջոցով։

Գերագույն դատարանն, այսպիսով, լրացուցիչ ժամանակ կունենա՝ քննարկելու Թրամփի վարչակազմի միջնորդությունը՝ հետագայում վերջնական վճիռ կայացնելու համար։

Դատական հայցը հարուցվել էր մի խումբ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ USAID-ի միջոցով բաշխվող օտարերկրյա օգնության տրամադրումը դադարեցնելու պատճառով։