ԱՄՆ դեսպանը քաջալերել է հայ-ամերիկյան հարաբեր...

Օրերս ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Ջորջթաունի համալսարանի Էդմունդ Ա․ Վոլշի անվան դիվանագիտական դպրոցի և Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի մի խումբ ուսանողների և նրանց հետ զրուցել Հայաստանում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։

«Դեսպանը ոգեշնչեց ու քաջալերեց հայ-ամերիկյան հարաբերությունների վաղվա օրը կերտող նոր սերնդի ներկայացուցիչներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։