«Լոս Անջելես» տիպի Greeneville ատոմային սուզանավը ժամանել է Հարավային Կորեայի Բուսան քաղաքի ռազմածովային բազա։ Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերին։
Greeneville-ը կհամալրի պաշարները և հանգստի կուղարկի անձնակազմին։
Սա ատոմային սուզանավի առաջին ժամանումն է նախագահ Լի Չժե Մյոնի օրոք, որը հունիսին հաղթանակ տարավ ընտրություններում։ Նախորդ անգամ միջուկային ուժային կայանքով ամերիկյան սուզանավը Հարավային Կորեայի նավահանգիստ է այցելել փետրվարին: Այն ժամանակ Հարավային Կորեա էր ժամանել Alexandria նավը։
Greeneville-ը Հարավային Կորեա է այցելել արդեն երեք անգամ, վերջին անգամ՝ 2016 թվականին։
ԿԺԴՀ-ն քննադատորեն է վերաբերվում ամերիկյան ատոմային սուզանավերի հայտնվելուն Հարավային Կորեայի նավահանգիստներում:



