Ամերիաբանկը տեղեկացնում է, որ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, հետաձգվում է Բանկի և
«Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի
վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման ժամկետի վերաբերյալ կտեղեկացնենք
լրացուցիչ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախքան խաղարկությունը Սմարթ հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները
կմասնակցեն վիճակահանությանը, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride
հավելվածի տարեկան անդամակցություն:
Գովազդային վիճակախաղի, ինչպես նաև արշավի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ`
http://bit.ly/2VCDkud