Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ադրբեջանը իր պա...

Փետրվարի 20-ին, Արցախյան շարժման մեկնարկի 37-ամյակի օրը, «Եռաբլուր» են այցելել Արցախի քաղաքական գործիչները, Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքական դեմքեր։ 

«Պետք է շարունակենք պայքարը մեր ինքնության, Արցախ վերադարձի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է նկատի ունենանք երեք հանգամանք; Առաջինը՝ հակամարտությունը Ադրբեջանի հետ չի ավարտվել, հակառակը՝ խորացել է։ Ադրբեջանը հայաթափեց Արցախը և այսօր էլ հանցագործ պետության ղեկավարությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մարտական ընկերներին։ Սա կեղծ բեմականացում է և ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ցեղասպան Ադրբեջանը իր պատիժը ստանա։ Երկրոդ հանգամանքը՝ Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտները պետք է գործեն։ Երրորդը՝ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։