Ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտ...

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝  «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը:

Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ  կազմակերպվելու է նոր,  ժամանակավոր երթևեկություն: Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին:

Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ:

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի հունիդի 1-ին:

336880832_769806954507450_852005745009107495_n.jpg (312 KB)