Ալիևը իրականացնում է Նախիջևանի ինքնավար հանրա...

Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի որոշմամբ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության (ՆԻՀ) Սահմանադրությունից հանվել է այն դրույթը, որտեղ հղում է արվում 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերին։ Այս փոփոխության մասին ես գրել էի դեռևս անցյալ տարվա հունիսին՝ մանրամասն բացատրելով, թե ինչ է դա նշանակում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Իսկ կանխատեսումը, որը Ալիևը գնալու է ՆԻՀ-ի ինքնավարության վերացման ճանապարհով ես հնչեցրել էի դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ կապելով դա նաև Արցախի հետ։ Ադրբեջանի ղեկավարն ուզում է, որ ապագայում «ինքնավարության» որևէ կարգավիճակ երբեք չքննարկվի։ Տևական ժամանակ է՝ ինչ Ալիևը իրականացնում է Նախիջևանի ինքնավար հանրապետության ինքնավար կարգավիճակի դե-ֆակտո վերացումը։

Նշեմ նաև, որ Նախիջևանի ինքնավար կարգավիճակը դ-յուրե կարող է վերացվել հանրաքվեով՝ Ադրբեջանի Սահմանդրության փոփոխությամբ։ Ինչ-որ պահի Ադրբեջանում կգնան նաև այդ գործողությանը»,-գրել է նա: