Ալիեւը հայտնել է, որ պայմաններ է դրել ԱՀԿ-ի ա...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չինական CGTN հեռուստաալիքի հարցազրույցում խոսել է այն պատճառների մասին, թե ինչու Ադրբեջանը դեռ չի դարձել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ։ Ինչպես նշել է APA-ն, Ալիեւն ասել է, որ չնայած երկար տարիների ակտիվ բանակցություններին, պատճառը, որ Ադրբեջանը դեռեւս Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, «պրոտեկցիոնիզմը, երկակի չափորոշիչները եւ մաքսատուրքերն են»: «Այս ամենը խարխլում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնական արժեքները»,- ավելացրել է Ալիեւը։ Նրա խոսքով, եթե կազմակերպությանն անդամակցելու ադրբեջանական կողմի բոլոր առաջարկները կյանքի կոչվեն, գործընթացն ավելի հարթ կընթանա։