Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենին։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման օրակարգը ներառում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթացի վերանայում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին Միացյալ Նահանգների աջակցության քննարկում։
Բացի այդ, Օ’Բրայենը կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։



