Ալիևի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ թռիչքի ժաման...

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ «Բաքու-1»-ը, դեկտեմբերի 25-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ թռիչքի ժամանակ արտաքին տեխնիկական միջամտության է հանդիպել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դրա մասին տեղեկությունը հայտնվել է «միջադեպի հանգամանքների նկատմամբ աճող ուշադրության, դրանց թվում՝ Ռուսաստանի օդային տարածքի վրա GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումների ֆոնին»։

Այս տեղեկության բացահայտումը հաջորդել է հաղորդագրությունը, ըստ որի Ալիևի ինքնաթիռը հանկարծակի դուրս է եկել Ռուսաստանի օդային տարածքից և չնախատեսված ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել Բաքու, գրում է ադրբեջանական Turan-ը։

«Մասնավորապես, Ադրբեջանի տրանսպորտի վարչությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ AZAL J2-8243 չվերթի թռիչքի ժամանակ Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնիի օդանավակայանի վրայով, ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանները։ Այսինքն՝ խոսքը GPS ազդանշանի կորստի մասին է ոչ միայն Չեչնիայի վրայով, այլև ռուսական օդային տարածքի այլ հատվածներում, որտեղ թռչում էր Ալիևի ինքնաթիռը։

Ընդունման ժամկետը համընկնում է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին AZAL չվերթի J2-8243 ինքնաթիռի կործանման հետաքննությանը Ադրբեջանի արձագանքի հետ։ Տեխնիկական խնդիրների նմանությունները, որոնց բախվել են երկու ինքնաթիռները, ապշեցուցիչ են, մասնավորապես, GPS ազդանշանների կորուստը Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային տարածքում: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ առևտրային ինքնաթիռը «կուրացնող» անսարքություններ է ունեցել՝ թույլ չտալով թռչել կամ վայրէջք կատարել Հյուսիսային Կովկասի որևէ օդանավակայանում՝ ի վերջո ստիպելով նրան ուղղությունը փոխել դեպի Ղազախստան»,- նշում է ադրբեջանական լրատվամիջոցը։