Ալենը կրկնեց նույն միտքը, ինչ օրեր առաջ արտաբ...

Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իսկ ինչու՞ եք պահանջում ալենի հրաժարականը։ Ինքը արտաբերել ա նույն միտքը, ինչ օրեր առաջ արտաբերեց նիկոլը։

Որպեսզի ճիշտ հասկանաք, թե ինչ է կատարվում, մի քիչ ավելի խորը նայեք։

նիկոլը, փակ դռների ետևում, խոստացել ա միջանցք տրամադրել և դրա դիմաց նա պետք է ստանար գերիներ։ Որոշ ժամանակ անց նա հասկացավ, որ հենց միջանցքը տրամադրի էլ ոչ մեկին պետք չի լինի և իր իսկ տերերը իրեն կվերացնեն։  Այդ պահից սկսած նա ամեն կերպ փորձում է երկարացնել իր կյանքը` իհարկե ՀՀ քաղաքացիների հաշվին։ Նա տանում է մեզ հերթական պարտվողական պատերազմի, նույն ձև,  ինչպես արեց 44 օրյա պատերազմի դեպքում։ Ինքը հրաժարվել ա իր խոստումից և հիմա ադրբեջանին ամեն կերպ ցույց է տալիս, որ իրեն, գործարքի մաս կազմող, գերիները այլևս չեն հետաքրքրում։

Սրա ողջ մնալու պրոցեսին գերի ընկած երկրում լինելու են նոր զոհեր, նոր գերիներ և նոր տարածքային զիջումներ...

Իսկ դուք ընկած ալենի հրաժարականն եք պահանջում»։