Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում հանդիպել է ուսանողներին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը պատասխանել է ուսանողների հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից մի շարք ուսանողներ: