ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերին՝ ամսական որոշակի գումար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին։ Սիմոնյանը կոչ արեց գործընկերներին միանալ այդ նախաձեռնությանը։
«Մեր աշխատավարձն այնքան էլ բարձր չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանն ու շարունակեց, որ իրենք շատ արարողակարգային ծախսեր են անում։
Այնուամենայնիվ, Սիմոնյանն ասաց, որ ԱԺ 3 խմբակցությունների բոլոր պատգամավորներին կոչ է անում միանալ հանգանակությանը՝ խոստանալով, որ ինքը ամսական 10 հազար դրամ կփոխանցի հիմնադրամին։
Սիմոնյանը մարտահրավեր նետեց ԱԺ մյուս երկու փոխնախագահներին՝ Լենա Նազարյանին ու Վահե Էնֆիաջյանին։
Ալեն Սիմոնյանի՝ որպես ԱԺ փոխնախագահի աշխատավարձը ամսական 925 հազար 960 դրամ է՝ ներառյալ հարկերը։



