Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է բուժաշխատող կան...

Կանանց միջազգային տոնին ընդառաջ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մի շարք բուժկենտրոնների միջին և կրտսեր բուժաշխատող կանանց՝ հայտնում են ԱԺ-ից։

Հանդիսավոր ընդունելությանն Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ համավարակի պայմաններում առանց հանգստի, անձնվեր աշխատանք կատարելու համար։

Բուժաշխատողներն Ալեն Սիմոնյանին ներկայացրել են տեղեկություններ այս պահին նոր կորոնավիրուսով վարակված ստացիոնար բուժում ստացողների ընդհանուր վիճակի և բուժկենտրոններում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության մասին։

Հյուրերը նաև խոսել են ոլորտային առանձնահատկություններից և խոստացել առաջիկայում հանդես գալ բնագավառի բարելավման առաջարկներով։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է կանանց միամսյակի կապակցությամբ՝ մաղթելով գործնական և անձնական ձեռքբերումներ։