Ալեն Սիմոնյանը այցելել է Միկոնոսի ամենաթանկ «...
Ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, ՀՀ ԱԺ նախագահ Ալենը հանգստանում է Հունաստանի Միկոնոս կղզում և ժամանակն անցկացնում է ամենաթանկ զվարճանքի վայրերում:
Ըստ նույն թելեգրամյան ալիքի, Ալենը, ինչպես նաև քայլիստ երեսփոխան DJ Էդիկն իրենց երեկոներից մեկն անցկացրել են Միկոնոսի ամենաթանկ «The Void club» ակումբում, որի մուտքը միայն արժի 3-6 հազար եվրո:
Հիմա հասկանալի է, թե ինչու՛ Արցախի անկախության 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Անհողն ու իր ԱԺ նախագահն Արցախ չմեկնեցին: Նրանք հանգստանում են. մեկը հայրենի Տավուշում, իսկ մյուսն էլ Միկոնոսում:
Հետաքրքիր է, նախկիններին արդարացիոնեն քննադատողները հիմա չեն հարցնում իրենց սիրելի քայլիստներին և նույն Ալենին, թե իրենց որտեղից այդքան գումար, որ կարող են միայն մուտքի համար 3-6 հազար դոլար գումար վճարել...
Քայլիստ «բոմժերն» այնքան են հաբռգել, որ երկիրը կործանելուց և խայտառակելուց հետո վայլում են իրենց հանգիստն արտերկրներում՝ մոռանալով, թե մինչև իշխանության գալը ինչերի են ընդունակ եղել, որ ամսեկան մի 100 հազար դրամ գումար վաստակեին:
Այս մասին գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում