Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշան...

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն  ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:  Ալեն Սիմոնյանը շեշտել է  Ադրբեջանում  պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական  անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:

Զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին  վերաբերող թեմաներ: